Աշխարհում նոր կորոնավիրուսային դեպքերի և բնակչության գործողությունների մասին խոսել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Հիվանդությունը տարածվել է Չինաստանի Վուհան քաղաքում և այդ պատճառով Ամիրան Գամկրելիձեն դիմում է բնակչության այն մասին, որոնք պատրաստվում են մեկնել Վուհան կամ արդեն ուղևորվել են այնտեղ:
«Նրանք, ովքեր պատրաստվում են մեկնել Վուհան քաղաք (ես շեշտում եմ, որ Չինաստանի ոչ բոլոր քաղաքներ), խուսափեք առողջական խնդիրներ ունեցող անձանց և կենդանիների հետ շփումից։ Խուսափեք շուկաներում կենդանական մթերք գնելուց կամ ոչ լիարժեք վերամշակված մսից: Հարկավոր է ձեռքերը հաճախակի օճառով և ջրով լվանալ՝ առնվազն 20 վայրկյան, իսկ դրա բացակայության դեպքում՝ սպիրտով, օգտագործեք սպիրտի վրա հիմնված ախտահանիչներ», — ասում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ ռիսկի տակ են Վուհամ ուղևորվող տարիքով անձինք:
Նա նաև նշել է, որ ատիպիկ վիրուսի համար հատուկ բուժում չկա և հիվանդությունը սիմպտոմատիկ է՝ կախված ծանրությունից: Գամկրելիձեն վստահեցրել է, որ Վրաստանի առողջապահական համակարգը պատրաստ է այս մարտահրավերին։
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով, որն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ Վուհան քաղաքում, արդեն 300-ից ավելի մարդ է վարակվել: Վեց մարդ մահացել է: Վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: