Այսօր Վրաստանում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկատվությունը հրապարակել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզուրգեթիի շրջանի Խինո գյուղից մոտ 14 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը 3,3 մագնիտուդ է եղել:
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 11:24-ին: