Երիտասարդ ազգայնականների դատական գործը ավարտվել է: Թբիլիսիի քաղաքային դատարանը անչափահասներին ծնողների հսկողությամբ, իսկ չափահասներին 10 000 լարիի չափով գրավի դիմաց ազատ է արձակել: Դատախազությունը 12 ձերբակալվածների համար ազատազրկում էր պահանջում: Մեղադրող կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ազգայնականներին ձերբակալել էին օրեր առաջ, Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում` ցույցի ժամանակ: