«Սոխումիի և Թբիլիսիի միջև պետք է լինի երկխոսություն։ Ինչ ձևաչափով, ինչ տեսքով, նշանակություն չունի»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահի թեկնածու Ասլան Բժանիան։ Ըստ նրա՝ կարևորն այն է, որ երկխոսությունը կողմերին դրական արդյունք տա, ու նշանակություն չունի՝ քանի կողմ ներգրավված կլինի։ Կարևորը, որ գործընթացում ներառված լինեն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն այս գործընթացը խաղաղ ու մարդկային շրջանակների մեջ դնել։
Դե ֆակտո թեկնածուն գտնում է, որ առաջիկա հեռանկարների հետ կապված՝ առաջին հերթին պետք է կողմերի միջև վերականգնել վստահությունը։ Այս ուղղությամբ քայլեր են պետք, որոնք պետք է արվեն առաջին հերթին տնտեսական ոլորտում։