Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել:
Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը հաղորդել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դաշնային խորհրդին ուղղված հայտարարությունից հետո:
Հետագա որոշումները՝ կապված կառավարության կազմի հետ, Մեդվեդևի խոսքով, կկայացնի նախագահը:
Պուտինը հայտարարել է, որ մտադրություն ունի ստեղծել Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն, որում կնշանակվի Մեդվեդևը: Պուտինը նշել է, որ եթե հարկ լինի այս պաշտոնը ստեղծելու համար օրենքում փոփոխություններ մտցնել՝ նա աջակցության համար կդիմի պատգամավորներին:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարությանը համատեղ աշխատանքի համար՝ միաժամանակ նշելով՝ «ամեն ինչ չէ, որ ստացվեց»: Պուտինը կառավարությանը խնդրել է առայժմ ամբողջ ծավալով կատարել պարտականությունները: