Թբիլիսիի շտապ օգնությունը 80 նոր մեքենա ունի: Այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և առողջապահության նախարար Էկա Տիկարաձեն Ազատության հրապարակում անցկացրին նոր մեքենաների շնորհանդեսը:
Կալաձեի խոսքով, նոր մեքենաները կծառայեն Թբիլիսիի բնակչությանը հունվարի 15-ից:
Ըստ Կալաձեի և Տիկարաձեի, Թբիլիսիի շտապ բուժօգնության կենտրոնը, որը գտնվում էր Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տակ, այժմ առողջապահության նախարարության ենթակայության տակ կլինի:
Ըստ Կալաձեի, այս քայլով շտապօգնության համակարգը կմիանա միասնական համակարգին: Տիկարաձեի խոսքով էլ, նախարարությունը, այսպիսով, «առավել արդյունավետ կաշխատի պացիենտների առողջության պաշտպանության գործում»:
«Առողջապահությունը պետք է հասանելի լինի բոլորին», — ասել է Կալաձեն: