« Վրաստան Ձեր ժամանումը խաղաղության ևս մեկ կոչ է: Հույս ունեմ, որ այս այցը կամրապնդի ոչ միայն Վատիկանի և Վրաստանի համագործակցությունը, այլև կդառնա տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության համար հզոր ուղերձ»:
Այսպես նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմել է երկօրյա այցով Վրաստանում գտնվող Հռոմի Պապին: Նախագահական նստավայրումիր ելույթում նախագահը խոսել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մասին և հայտարարել, որ Վրաստանի հիմնական խնդիրը փախստականներին իրենց տներ վերադարձնելն է.
«Ձերդ Սրբություն, դուք գտնվում եք Մարիամ Աստվածածնի պարգևած երկրում, որը դարձել է օտար երկրի ռազմական ագրեսիայի զոհ: Մեր տարածքների 20 %-ը բռնագրավված է, և բնակչության մոտ 5 %-ը դարձել է փախստական: Այս մարդկացից իրենց բնակության վայրը խլել են, որովհետև նրանք ազգությամբ վրացի են: Մեզնից 40 կմ հեռավորության վրա փշալարեր են, որը գտնվում է քաղաքացիական բնակչության հարևանությամբ: Մեզնից 40 կմ հեռավորության վրա ապրող բնակչությունը ամեն օր տեսնում է մարդկանց առևանգում, սպանություն և վիրավորանքներ: Այդ իսկ պատճառով մենք դեօկուպացիայի ճանապարհներ ենք փորձում գտնել: Փախստականների տներ վերադանալը մեր հիմնական նպատակն է»՝ հայտարարել Է Գիորգի Մարգվելաշվիլին: