Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:
Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն սահմանային գոտում հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է, պատանդ վերցրել և ստիպել իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված: Նա միջադեպի ընթացքում մի քանի անգամ կրակել է, հայտնում են ՆԳՆ-ից:
Սահմանապահ ոստիկանության օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է իրավիճակը շտկել, ընթանում է հետաքննություն: