Վիրահայոց Թեմի Առաջնորդը գնահատել է Կրոնի հարցերով պետական գործակալության աշխատանքը

5

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ուղերձով դիմել է 2014 թվականին Վրաստանում ստեղծված ` Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչներին` գնահատական տալով կառույցի` մինչ այս պահը կատարած աշխատանքին: Սրբազանը գործակալության հիմնումը համարել է որպես եվրոպական ընտանիք մտնելու ՝ երկրի կողմից կարևոր քայլ և կրոնական համայնքներում կուտակված խնդիրների լուծմանը մեծ նպաստ բերող նախաձեռնություն:

«Այն արտահայտվեց իսլամական համայնքին մզկիթների և հրեական համայնքին սինագոգների վերադարձմամբ ուքրիստոնեական համայնքների աղոթատների վերադարձման պատրաստակամությամբ: 12714503_1077878238948018_975887014_n

Խորհրդային ամբողջատիրական վարչակարգի ընթացքում հասցված վնասի մասնակի փոխհատուցման շրջանակներում պետության կողմից հատկացված նյութական միջոցները հնարավորություն տվեցին թեմին՝ ընդլայնել իր գործունեությունը՝ թե հոգևոր, թե մշակութային ու կրթական ոլորտներում»:

Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդը գտնում է, որ գործակալության որդեգրած գործելաոճը ավելացրել է պետության նկատմամբ վստահությունը և համագործակցության ուղիներ բացել:

«Լիահույս ենք, որ Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմին պատկանող տաճարների վերադարձման հարցը մոտակա ապագայում դրական որոշում կստանա»:

Սրբազան հայրը առաջընթաց է նկատում նաև հայկական պատմական հուշարձանների նկատմամբ` պետության ուշադրության գործում՝ որպես օրինակ բերելով Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հովանավորությամբ իրականացվող՝ հայկական «Նորաշեն» եկեղեցու ամրացման աշխատանքները՝ սա համարելով վիրահայոց թեմի, Վրաստանի իշխանությունների ու Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի հետ համատեղ աշխատանքի արդյունք: Հոգևոր առաջնորդը բազմակողմ համագործակցությունից մեծ հույսեր ունի, համարում է, որ այն սպասելի արդյունք է տալու:

 

Թողնել պատասխան