Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկայում ավելացել են գրիպով հիվանդները:
Այս պահին կլինիկայում բուժում է անցնում գրիպի ախտորոշմամբ և գրիպանման վարակով 65 քաղաքացի։ Կլինիկայից Ալիքին փոխանցեցին, որ օրական 35-40 պացիենտ է դիմում, նրանց կեսը մնում է ստացիոնար բուժման: Հիմնական բողոքները՝ բարձր ջերմությունն ու հոդացավերն են:
Հունվարի 1-ի դրությամբ շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու համար 191 դեպք է հաշվվել: 2-րդ շաբաթում՝ դեպքերի թիվը հասել է 219-ի: Մասնագետները վստահեցնում են, որ Վրաստանն այս պահին հեռու է համաճարակային շեմից։ Համաճարակային է համարվում 100 հազար բնակչից 450-500-ի հիվանդացության ցուցանիշը։ Ընդ որում նախորդ տարի նույն ժամանակահատվածում երկրում ավելի ծանր իրավիճակ էր: Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը` 3 տոկոսով ավելացել է (նախորդ շաբաթ՝ 22 %, այս շաբաթ 25%):
Սովորական ձմեռ, սովորական գրիպ՝ այսպես է բնութագրում իրավիճակը Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն: Նա խորհուրդ է տալիս խուճապի չմանտվել, բայց վարակի դեպքոմ լուրջ վերաբերվել, բժշկի դիմել ժամանակին, նաև վարակված երեխաների ծնողներին հորդորում է զերծ մնալ դպրոց ու մանկապարտեզ ուղարկելուց: