Ռուսաստանի դաշնության արտգործնախարարությունը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տիրող լարված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածում։
Ռուսաստանը կողմերին իրավիճակը կայունացնելու կոչ է արել։
«Իրադարձությունները գնահատում ենք որպես այդ երկրի ներքին գործ։ Հույս ունենք, որ Աբխազիայում իրավիճակը շուտափույթ կերպով կկարգավորվի՝ իրավական դաշտում, հետաքրքրված կողմերի ուղիղ, խաղաղ երկխոսության միջոցով», — գրված է ՌԴ-ի արտգործնախարարության էջում։
Հիշեցնենք՝ նախօրեին Սոխումիում ընդդիմության կողմնակիցները ներխուժել են դե ֆակտո նախագահի նստավայր։ Նրանք պահանջում են դեֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը և նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում։