Դպրոցներում և մանկապարտեզներում ձմեռային արձակուրդը հնարավոր է հետաձգվի, թեև նախարարի հրաման այս պահի դրությամբ չկա:
Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը չի հաստատում արձակուրդի երկարաձգման մասին շրջանառվող լուրերը, սակայն նշում է, որ եթե հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնը նման առաջարկ անի, ապա նախարարի հրամանով արձակուրդը կերկարաձգվի:
Նշենք, որ վերջին շրջանում տարածված գրիպի հետևանքով արևմտյան Վրաստանի տարածքում արդեն երեք մարդ է մահացել:
Նախարարությունից նշում են, որ այս պահի դրությամբ նախարարի հրամանով ուսումնական գործընթացը կմեկնարկի հունվարի 15-ից: