Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը ցավակցություն է հայտնել Թեհրանի օդանավակայանի մոտակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Անկեղծորեն ցավակցություն եմ հայտնում Թեհրանում հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ուկրաինայի նախագահին և այն երկրների իշխանություններին, որոնց քաղաքացիները գտնվում էին ինքնաթիռում»,-ասված է ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ 167 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: