«Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ Վրաստանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում, որի արդյունքում վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական կտա:
Հեռուստաընկերությունը նման հարց է ուղղել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիին, ինչին ի պատասխան Ցքիտիշվիլին ասել է, որ «ոչ ադեկվատ հարց է»: Տեղեկատվությունը հերքել է նաև արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրագրողի հարցին ի պատասխան ասել է.
«Հա հա հա… դուք «Պիրվելին» եք: Կարծեմ ձեր հեռուստաընկերությունը 3-4 ամիս առաջ հայտնում էր, որ ես նույնպես հրաժարական եմ տալու: Ինչպես դա էր ճիշտ, այնպես էլ սա: Ձեր հարցը լուրջ չէ»: