Մասնագիտական կրթության ուսուցիչների աշխատավարձերը զգալիորեն կավելանան և նրանց միջին աշխատավարձը կկազմի 1800 լարի (ավելի քան 600 դոլար): Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետը նշել է, որ 2020 թվականից մասնագիտական կրթությանը հատուկ ուշադրություն է դարձվելու:
«Կրթության նախարարության կողմից ներկայացված խնդրի համապատասխան, մասնագիտական կրթության ուսուցիչների աշխատավարձերը կավելանան և ամբողջ դրույքով աշխատող ուսուցչի միջին աշխատավարձը կկազմի մոտ 1800 լարի: Հիշեցնենք, որ մենք համակարգային բարեփոխումներ ենք իրականացնում կրթական համակարգում և ամենակարևոր մասը կազմում է միջնակարգ կրթության մասը: Արդեն 2020 թվականից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթությանը, ինչը պետք է դառնա զբաղվածության հիմք և աշխատաշուկայում առկա անհավասարակշռությունը վերացնելուն է ուղղված»,- հայտարարել է Գախարիան: