«Հռոմի Պապի այցը Վրաստան շատ կարևոր մի այց է»,-Ալիքի հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
«Այն ինչ կապված է Հռոմի Պապի մասնակցությամբ Թբիլիսի քաղաքում նախատեսված միջոցառումներին՝դիմավորման ու հրաժեշտի արարողությունները, հանդիպումները, կարող եմ ասել կազմակերպված է ամենաբարձր մակարդակով»,-նշել է քաղաքապետ Նարմանիան:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը ժամեր առաջ է ժամանել Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հանդիպել են Վրաստանի նախագահը, առաջին տիկինը, Համայն վրաց պատրիարք Իլիա երկրորդը:
Վրաստանի նախագահական նստավայրում ավարտվել է երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումը։
Այս պահին Հռոմի Պապն ու նախագահ Մարգվելաշվիլին Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրի բակում հանդես են գալիս հանրությանն ուղղված խոսքով: Այն կարող եք դիտել այստեղ՝
Հիշեցնենք՝ այսօր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սկսել է երկօրյա այցը Վրաստան:
Հոկտեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում քարոզ կկարդա: Այցի շրջանակներում Հռոմի Պապը հանդիպումներ կունենա նաև կրոնական տարբեր համայքների անդամների հետ:
Մինչ այցի ավարտը, Պապը վրաց պատրիարք Իլիա 2-րդի հետ կայցելի Մցխեթա քաղաքում գտնվող «Սվետիցխովելի» տաճար:
Հռոմի Պապի Վրաստան երկօրյա այցը կլուսաբանեն աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Արտասհմանյան ավելի քան 150 լրագրող հավատարմագիր է ստացել:
Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը Վրաստանից կմեկնի Ադրբեջան: