«Մենք առաջարկ ենք արել, գնդակը գտնվում է ընդդիմության դաշտում, այժմ մենք նրանցից ռացիոնալ պատասխաններ ենք ակնկալում», — այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ խոսելով ընտրական համակարգի մասին:
«100/50-ով շատ իրատեսական առաջարկ է, քանի որ այն կտրուկ նվազեցնում է մեծամասնականների թիվը և մեծացնում խորհրդարանում մանդատների բաժինը: Սա այն բալանսն է, որն ուզում էր ընդդիմությունը: Մենք արեցինք այս առաջարկը», — ասել է Թալակվաձեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին խորհրդարանը տապալեց համամասնական համակարգին անցնելու մասին օրինագիծը, որից հետո սկսվեցին բողոքի ցույցեր: Նոյեմբերի 18-ին, խորհրդարանի մոտ անցկացվող հավաքը ցրելու համար ջրցան մեքենաներ կիրառվեցին, իսկ ՆԳՆ-ն ձերբակալեց 37 ցուցարարների՝ վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտելու համար: