Իրանի մայրաքաղաք Թեհրանում թռիչքից րոպեներ անց կործանվել է «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը։
180 մարդ տեղափոխող Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում: Նշվում է, որ զոհվել են բոլոր ուղևորները։
Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է թռիչքից 2 րոպե անց, գետնին բախվելուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, օդանավը մասնատվել է:
Հատկանշական է, որ ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։
رئیس سازمان امداد و نجات جمعیت هلال احمر درباره #سقوط_هواپیمای_اوکراینی: بعید میدانم کسی در این حادثه زنده مانده باشد. خوشبختانه به منازل مسکونی خسارتی وارد نشده است. pic.twitter.com/FSdTXNsfZB
— هلال احمر ایران (@Iranian_RCS) January 8, 2020