Վրաստանի 2019 թվականի լավագույն մարզիկի կոչմանն արժանացել է ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն: Նշված կոչումը նրան տրվել է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմամբ:
Նիստի մասնակիցները քվեարկությամբ որոշել են նաև Վրաստանի տարվա լավագույն սպորտային ֆեդերացիան և նշված կոչմանն արժանացել է Վրաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիան:
2019 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Գիորգի Իանտբելիձեն: Մինչև 23 տարեկան լավագույն մարզիկ՝ բասկետբոլիստ Գոգա Բիթաձեն:
Տարվա հայտնություն տիտղոսները շնորհվել են ձյուդոիստներ Լուկա Մաիսուրաձեին և Էթեր Լիպարտելիանին: