Թբիլիսիի Առաջին հանրապետության հրապարակում, այսօր` դեկտեմբերի 25-ին վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին:
Հիշեցնենք, Թբիլիսիի տոնածառի ու լուսավորության համար քաղաքապետարանը ծախսել է ավելի քան մեկ միլիոն դոլար: Տոնական լույսերով զբաղվել է իտալական կազմակերպություն:
Քաղաքացիների կարծիքին քաղաքապետարանի ծախսերի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ`
Ի դեպ, Թբիլիսիում արդեն մեկնարկել են ամանորյա տոնավաճառներն ու փառատոները: