Ատենի կիրճում հրդեհները մարելու համար մոբիլիզացվում են լրացուցիչ սարքավորումներ: Այս պահին դեպքի վայր են տեղափոխվում մի քանի հատուկ մեքենա:
Արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են հրդեհի մարման աշխատանքները: Տեխնիկայից և աշխատուժից բացի, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռն այսօր առավոտից ներգրավված է հրդեհաշիջման աշխատանքներում:
Հրդեհի տարածքում մոբիլիզացված է 200 հրշեջ: Տեղում կա նաև Անտառաբուծության ազգային գործակալության 15 աշխատող: Հրդեհի տարածումը վերահսկվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Օրմոզ գյուղի մերձակայքում տեղակայված են նաև պաշտպանության նախարարության հրշեջ սարքավորումներ:
Հրդեհը բռնկվել է փշատերև ծառերի հատվածում: