Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում:
Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմներն է սահմանում:
Հյուրերը Վրաստանին հայնել են իրենց աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:
«Մեր համագործակցությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ մեր պետությունները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսության և քաղաքականության ոլորտներում», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլման Մամեդյարովը: