«Մի՛ վախեցրեք երեխաներին, մի՛ ասեք նրանց, որ կյանքը սարսափելի է, մի՛ դրդեք նիհիլիզմի», — ասել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, բյուրոյի նիստից առաջ՝ արձագանքելով երեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպիչներին:
Ըստ նրա, այս գործողություններով այլ երեխաներին կոչ են անում, որպեսզի հասարակության, դպրոցի և կյանքի նկատմամբ նույն վերաբերմունքը ձևավորեն:
«Սա շատ վտանգավոր հաղորդագրություն է, երբ այն կրկնում են մեծահասակները, մարդիկ, ում հավատում են երեխաները», — ասել է Թալակվաձեն:
Նշենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեի ինքնասպանության փորձից հետո, որի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է, բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվել:
Երեկ Վրաստանի խորհրդարանի մոտ մի շարք քաղաքացիներ մոմավառություն էին իրականացնում՝ ի հիշատակ Լուկային, իսկ ուսանողները երթ էին կազմակերպել Իլիայի համալսարանից մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ էլ սև ժապավեն էին կախել՝ ասելով, որ 15-ամյա Լուկա Սիրաձեի ողբերգական մահվան ֆոնին մայրաքաղաքում Ամանորյա միջոցառումները պետք է հետաձգվեն:
Խորհրդարանի մոտ ցույց էին արել նաև Առաջին դպրոցի աշակերտները: