2019 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանում ինքնասպանություն են գործել 10 անչափահաս: Տեղեկատվությունը տեղադրված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքէջում:
Պաշտոնական տվյալներով՝ ինքնասպանություն գործածներից 6-ը աղջիկ է եղել, 4-ը՝ տղա: Նրանք 14-18 տարեկան են եղել:
Ըստ ՆԳՆ կայքի տվյալների՝ նույն ժամանակահատվածում 30 տարեկանից ցածր 51 քաղաքացի է ինքնասպանություն գործել:
Նախարարության տվյալներով, 2019 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանի 425 քաղաքացի ինքնասպանություն է գործել կամ ինքնասպանության փորձ է կատարել, որոնցից 197-ը մահացել են:
Անցյալ տարի՝ 2018 թվականին, Վրաստանի 399 քաղաքացի է ինքնասպան եղել, իսկ 466 քաղաքացի՝ ինքնասպանության փորձ կատարել: Ընդհանուր առմամբ, եղել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 865 դեպք:
Վերջին 1 տարվա և 6 ամիսների ընթացքում Վրաստանի 596 քաղաքացի է ինքնասպան եղել:
Նախարարության հրապարակած տվյալների վերջում նշվում է, որ «ինքնասպանության և ինքնասպանության փորձերի վերաբերյալ տվյալները մշակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա»: