Ուսանողներն ու քաղաքացիական ակտիվիստները սև ժապավեններ են կախել Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, որտեղ Ամանորյա զարդարանք պետք է լինի:
Բողոքի ցույցի մասնակիցները Իլիայի պետական համալսարանից քայլել են մինչև Հանրապետության հրապարակ, կախել սև ժապավենները՝ ասելով, որ 15-ամյա Լուկա Սիրաձեի ողբերգական մահվան ֆոնին մայրաքաղաքում Ամանորյա միջոցառումները պետք է հետաձգվեն: Իսկ հետո ակտիվիստները երթով գնացել են մինչև խորհրդարանի շենքի մոտ, որտեղ էլ միացել են մոմավառություն անցկացնողներին:
Հիշեցնենք` 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, երեկ հիվանդանոցում մահացել է: