«Պաատա Բուրճուլաձեն շուտով չի լինի վրաստանյան բաս, այլ կլինի վրաստանյան խաբեբա»,֊«Պետությունը ժողովրդի համար» կուսակցության ղեկավարի մասին այսպես է արտահայտվել «Գիրչի» քաղաքական ուժի ներկայացուցիչ Յագո Խվիչիան։ Ըստ Խվիչիայի՝ Բուրճուլաձեն 10 միլիոն է պահանջել, որպեսզի «Գիրչիի» ներկայացուցիչները մնան համամասնական ցուցակում: Խվիչիան մեկնաբանել է նաև Իվանիշվիլիի հետ համաձայնության գալու մասին Բուրճուլաձեի մեղադրանքները և ասել, թե դրանք Բուրճուլաձեի անմիտ խոսակցություններն են, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: «Այնքան շատ ապացույցներ կան և ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ոչինչ չի խանգարում նրան խաբեբա անվանել: Մեր միջև պայմանավորվածություն գոյություն ուներ, և «Գիրչին» այն չի խախտել: Մենք չենք պահանջել ցուցակում այն տեղերը, որոնք մեզ համար չեն նախատեսված: Հիմարություն է Բուրճուլաձեի այն հայտարարությունը, թե մենք կապ ունենք Իվանիշվիլիի հետ»,֊ասել է Յագո Խվիչիան։