«Դեսպանների համաժողով 2019 — Վրաստան — Եվրոպայի խորհրդի նախագահություն. Ընդհանուր արժեքների, իրավունքների և ազատությունների համար», — այսպիսի անվանում ունի այն գիտաժողովը, որը 4 օրվա ընթացքում կհյուրընկալի Թբիլիսին:
Արտերկրի Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և հյուպատոսական հաստատությունների ղեկավարների ամենամյա հանդիպումը կբացի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Մասնակիցների առջև հանդես կգան նաև Վրաստանի վարչապետը և խորհրդարանի նախագահը:
Համաժողովում կգնահատվեն երկրի արտաքին քաղաքականության ձեռքբերումները 2019 թվականին, նախարարության նախորդ տարվա գործունեությունը և կներկայացվի հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը: