Ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ փուլը կայացավ կառուցողական միջավայրում։ Նախօրեին հանդիպումից հետո նման կարծիք է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:
Նրա խոսքով, ընտրական համակարգի հետ կապված բանակցությունները կշարունակվեն:
«Երկխոսության երրորդ փուլն անցավ կառուցողական միջավայրում, բոլորը համաձայն էին, որ Վրաստանի ընտրական համակարգը փոխել է պետք, ինչը կնպաստի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Ինչպես ակնկալվում էր և ծրագրված էր, խոսել ենք խորհրդարանում մեծամասնական մանդատների բաշխման փոփոխության մասին՝ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների մոդելի մասին: Այսօր համաձայնության չենք եկել, սակայն թողել ենք այն բանի հնարավորությունը, որ խորհրդատվությունները շարունակվեն»,- ասել է Ռուդը: