Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ անցակետում մեծ քանակի ոսկյա իրեր են հայտնաբերվել։
Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Օդանավակայանի աշխատակիցները առանց արձանագրության ոսկյա զարդերը՝ ավելի քան 1,2 կգ, հայտնաբերել են քաղաքացու ուղեբեռում։ Ընդհանուր արժեքը կազմում է մոտ 182 հազար լարի (ավելի քան 63 հազար դոլար)։
Գործը փոխանցվել է նախարարության քննչական կոմիտեին։