«Վրացական երազանքի» ևս մեկ պատգամավոր՝ Օթար Չրդիլելին որոշում է կայացրել հրաժարվել մանդատից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Չրդիլելին 15-րդ պատգամավորն է, ով լքեց խորհրդարանական մեծամասնությունը՝ նոյեմբերի 14-ից հետո, երբ իշխող կուսակցությունը տապալեց համամասնական ընտրությունների անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Օթար Չրդիլելին ընտրվել էր Վրաստանի 8-րդ և 9-րդ գումարման խորհրդարան՝ «Վրացական երազանք» կուսակցական ցուցակով։ Ըստ ընդունված կարգի՝ նրա տեղը զբաղեցնում է համամասնական ցուցակում իրեն հաջորդող անդամը։
«Մի ամբողջ տարի մենք փորձում ենք որոշում կայացնել ու առանց կորուստների հասնել կոնսենսուսի։ Ինչ արդյունք ունենք՝ բոլորս միասին տեսանք»,- գրել է պատգամավորը։
Լուսանկարը՝ պատգամավորի էջից