Դեկտեմբերի 12-ի լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը հաստատել է իրավական հարցերի հանձնաժողովի կողմից առաջադրած Գերագույն դատարանի 14 դատավորի թեկնածությունը։
Քվեարկությանը ներկա չեն գտնվել «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Նրանք բոյկոտում էին ընտրության գործընթացը:
Իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված 20 թեկնածուից միայն 14-ն էր առաջադրվել:
Միացյալ ընդդիմությունը, մի խումբ ՀԿ-ներ և քաղաքացիական ակտիվիստներ «Վրացական երազանքին» կոչ էին անում չեղարկել դատավորների ցուցակը: Ըստ նրանց, այս 14 անձինք «կառավարությունը լոբբինգ անող դատավորների կլանի անդամներ են»:
Ավելին կարող եք ծանոթանալ հղումով՝
Դատական սկանդալը սկսվեց անցյալ տարեվերջին
2018 թվականի դեկտեմբերի 24-ին Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Գիորգի Միքաուտաձեն կայացած նիստում խորհրդարանին էր ներկայացրել Գերագույն դատարանի տասը թեկնածուներին՝ Մարիամ Ցիսակաձե, Նինո Քադագիձե, Միխեիլ Չինչալաձե, Պաատա Սիլագաձե, Դիմիտրի Գվրիտիշվիլի, Մերաբ Գաբինաշվիլի, Նինո Սանդոձե, Թամար Ալանիա, Գիորգի Տկղավաձե և Գիորգի Միքաուտաձե:
Դրանից հետո վրաստանյան շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը և դատավորի պաշտոնում Լևան Մուրուսիձեի նշանակումը ի ցույց է դնում դատական համակարգի ողջ ճգնաժամն ու «կլան»-ի ուժի առկայությունը:
Մուրուսիձեն ցանկություն էր հայտնել հանդիպել լրատվամիջոցներին ու խորհրդարանականներին։