«Կարծում ենք, որ բոլոր մարդիկ Նոր տարին պետք է դիմավորեն իրենց ընտանիքների հետ»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն` Ժնևի բանակցություններից հետո՝ խոսելով բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի մասին:
Վերջինիս խոսքով, երկու կողմերին լսելուց հետո նա հույս ունի, որ բժիշկը մոտ ապագայում տուն կվերադառնա:
«Լսեցինք երկու կողմերի տեսակետները: Հույս ունենք, որ մոտ ապագայում պարոն Գափրինդաշվիլին իր հարազատների մոտ կվերադառնա: Մեր բոլորի շահերից է բխում, որ այս հարցը դուրս գա օրակարգից: Թե ինչպես ազատ կարձակվի, մի հարցրեք»,- ասել է Ռուդենկոն:
Նշենք, որ բժիշկ, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իրավապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։