«Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոնը» (EMC) Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության 7-րդ տարի ամենաճգնաժամայինն է համարում: Կենտրոնը տարվա ամփոփ հաշվետվությունում կարևորագույն կետերից մեկն է նշում համամասնական ընտրակարգի պահանջով նոյեմբերի 18-ի ցույցը ցրելը: Կենտրոնը իշխանություններին մեղադրում է խոստումները չկատարելու և քաղաքական ճգնաժամ հրահրելու մեջ:
Հասարակական կազմակերպության քննադատությանը պատասխանել են իշխող թիմից: Փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին քաղաքական գործընթացը փողոց տեղափոխելու մեջ մեղադրում է ընդդիմախոսներին և կարծում է, որ իշխող թիմի հասցեին քննադատությունը այս թեմայով անհիմն է:
EMC-ի հաշվետվությունում կարևոր տեղ է հատկացվել նաև դատախազության, դատարանի և արդարադատության բարեփոխումներին: Կազմակերպությունում գտնում են, որ Գերագույն դատարանի թեկնածուների ընտրման գործընթացը խախտումներով է անցել, ինչն ուժեղացրել է դատարաններում գործող կլանների շահերը:
Մի շարք այլ քննադատությունների հետ մեկտեղ զեկույցում նշվում են նաև դրական կողմեր: Այդ թվում հակախտրականության մասին օրենքն ու աշխատանքային անվտանգության օրենսդրության փոփոխությունը: ՀԿ-ն շարունակելու է վերահսկել կառավարության գործունեությունը նաև հետագա ամիսներին: