Թբիլիսիի Ցինծաձե փողոցում գիշերը ներքին գործերի նախարարության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել: Լրատվականները գրում են, որ ձերբակալված է երկու անձ:
Ըստ ականատեսների, ոստիկանությունը BMW մակնիշի մեքենա է կանգնեցրել և խուզարկել: Հատուկ գործողության արդյունքում առգրավվել է հրազեն և դրամական միջոցներ:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: