«Պաատա Բուրճուլաձեն ինձ շանտաժի է ենթարկել՝ եթե «Գիրչի»-ն չկարողանա որոշակի գումար վճարել, այդ դեպքում «Գիրչի»-ի անդամները դաշինքի ցուցակից կհանվեն»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «նոր քաղաքական կենտրոն- «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ պարզաբանելով դաշինքը լքելու մասին որոշումը:
Նրա խոսքով, Պաատա Բուրճուլաձեի մեղադրանքը, թե «Գիրչի»-ն «Միացյալ ազգային շարժման» կամ «Վրացական երազանք»-ի կողմից է ֆինանսավորվում, անհիմն է: «Պաատա Բուրճուլաձեի հետ առաջին խնդիրն առաջացավ ցուցակը կազմելու ժամանակ: Խնդիրը կարողացանք լուծել: Այսօր Պաատա Բուրճուլաձեն ինձ ասաց, որ ցանկանում էր «Գիրչի»-ի անդամներին հանել ցուցակներին: Խոսքն իմ մասին չէր: Նա ինձ խոստացավ թողնել ցուցակում եւ անցնել խորհրդարան: Այս մարդն ինձ սպառնում էր, որ եթե որոշակի գումար չգտնեմ, «Գիրչի»-ն կհանվի ցուցակից եւ իհարկե ես չհամաձայնեցի. նա այդ գումարը ոչ թե դաշինքի, այլ սեփական օգտագործման համար էր պահանջում»,- հայտարարել է Ջափարիձեն: