«Բակում երկրի թշնամին է», — այս կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում Վրաստանի նախագահի նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցների բողոքի պատճառն է դարձել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկվա հայտարարությունը բանակի վերաբերյալ: Ակտիվիստները մեղադրում են Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հակապետական հայտարարություններ անելու մեջ:
«Այն անձը, որը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, Սահմանադրության երաշխավորը, չպետք է հակասահմանադրական հայտարարություններով հանդես գա՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին», — ասում է շարժման անդամ Աննա Քարթլելիշվիլին:
Ակցիայի մասնակիցները պաստառներ ունեն՝ «Սալոմեն «Վրացական երազանքի» գլխավոր հրամանատար», «Զուրաբիշվիլին ընդդեմ զինվորների», «Սալոմե «երազանքի» հրամանատար» մակագրությամբ:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում գիտական համայնքի ներկայացուցիչներին է հյուրընկալել, որի ժամանակ էլ հայտարարել է, որ. «Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»: