Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում գիտական համայնքի ներկայացուցիչներին է հյուրընկալել:
Նախագահը ելույթ է ունեցել, որտեղ խոսել է Վրաստանի և Կովկասի մասին գիտելիքների ձեռք բերման և տարածման կարևորության մասին:
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ արտասահմանում պետք է վերականգնել վրաց լեզվով պարբերաբար հրատարակությունները: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտասահմանում Վրաստանի մի շարք «լուրջ գիտնականներ են աշխատում» և նրանց պետք է ներգրավել վրացական մշակույթի տարածման գործում:
«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: