Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվությամբ, Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում և Սամեգրելոյում ձերբալվել են անձինք, ովքեր առանց կենտրոնական բանկի համապատասխան գրանցման անօրինական ճանապարհով տարադրամ են փոխանակել: Նրանք պարզաբանել են, թե այդպիսով փորձել են խուսափել հարկերից և վճարներից:
Գերատեսչության տեղեկատվությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ հայտնաբերել են 23 անձի, որոնցից 11-ը արդեն ենթարկվել է պատասխանատվության:
Գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 192-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով: