Տրանսպորտային միջոցների հին համարանիշների իրավական ուժը 2020 թվականի հունվարի 1-ի փոխարեն, կպահպանվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարության ծառայությունների գործակալությունը:
«2020 թվականի սեպտեմբերի 1-ից հին համարանիշները կկորցնեն իրավական ուժը, ուստի բոլոր վարորդները պետք է փոխարինեն նոր համարանիշներով: Այս կարգը տարածվում է բոլոր այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք համարանիշները ստացել են մինչև 2014 թվականը: Համարանիշ փոխելը վճարովի է, որը կկազմի 70 լարի», — ասվում է հայտարարությունում: