Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով վրացի էմիգրանտներին, կոչ է արել հոգ տանել մայր հայրենիքի մասին:
«Մեկնում են արտերկիր, այնտեղ խնամում ծերերին: Դա վատ չէ, բայց ինչ կարիք կա մեկնել արտասահման: Դուք պետք է հոգ տանեք ձեր հայրենիքի ու հողի մասին: Մենք կորցնում ենք մեր հողերը, դրանք ձեռք են բերում օտարերկրացիները»,- ասել է Իլիա 2-րդը:
Պատրիարքը դիմել է նաև հոգևորականներին, կոչ է արել նրանց օրինակ դառնալ գյուղատնտեսության համար` զբաղվել անասնաբուծությամբ, պահել հավեր, կովեր և այլ ընտանի կենդանիներ: