Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը կանցկացնեն: Հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին «Շերաթոն» հյուրանոցում:
Քննարկման հիմնական թեման կրկին ընտրական համակարգն է: Ըննդիմությունը պահանջում է այսպես կոչված գերմանական մոդելով մշակված ընտրակարգի ներմուծում, որին ի պատասխան իշխանությունում հայտնում են, որ նշված մոդելը Վրաստանի Սահմանադրությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք` իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ հանդիպեցին նոյեմբերի 30-ին: Հանդիպումն ավարտվեց անարդյունք: