«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող Գիգի Ուգուլավան ասում է, որ ընդդիմությունն ուզում է խաղաղ, ոչ բռնի ճանապարհով պահանջել համամասնական ընտրակարգի անցում։ Ուգուլավան Քութայիսի բողոքի երթի ընթացքում ասել է, որ իշխող կուսակցությունը փորձում է կառչած մնալ իշխանությունից, պահպանել իրենց աշխատավարձերն ու պարգևավճարները։
«Իվանիշվիլին այնքան է խելքը կորցրել, որ նրանից կարելի է ամեն ինչ սպասել։ Սակայն եթե այսքան մարդիկ դիմադրության են հանդիպում, ուրեմն Իվանիշվիլին պատերազմ է ուզում։ Մենք լիովին խաղաղ մարդիկ ենք, մենք միայն մի բան ենք պահանջում՝ թող մեզ վերադարձնեն ընտրությունները։ Մենք պետք է ցույց տանք տարբերությունը․ իրենք վայրենի են, մենք՝ մարդ։ Մարդիկ, ովքեր արդարություն են պահանջում և արդար ընտրություններ, իսկ նրանք պայքարում են իշխանության, աշխատավարձի ու պարգևների համար, սա է մեր տարբերությունը», — ասել է Գիգի Ուգուլավան։