Քութայիսիում ընդդիմության և նրանց համախոհների ակցիայի ընթացքում միջադեպ է գրանցվել։
Անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Փոխիր» շարժման ներկայացուցիչների հասցեին, վեճը վերածվել է ֆիզիկական բախման։
Անհայտ մարդկանց տարածքից հեռացնելու և իրավիճակը վերահսկելու նպատակով իրավապահներն են միջամտել։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցությունները իրենց համախոհների հետ միասին արտագնա բողոքի երթ են իրականացնում Քութայիսիում։ Ակցիան մեկնարկել են Կիկվիձեի պուրակից, շարունակվել քաղաքապետարանի մոտ՝ Աղմաշենեբելիի հրապարակում՝ ելույթներով։
Երթն անցնում է «Բոլորով՝ ընդդեմ մեկի» կարգախոսով։