«Գիրչին» հեռացավ Բուրճուլաձեի դաշինքից

«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցությունը լքել է «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Այդ առիթով կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Քանի դեռ այս կարեւոր հարցը քաղաքական մանիպուլյացիայի թեմա չի դարձել, մեր աջակիցներին եւ երկրպագուներին պարզաբանում ենք. «Գիրչի»-ն  լքում է «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքը: Սա ծանր, սակայն անհրաժեշտ  որոշում է, քանի որ  դաշինքը լուրջ խնդիրներ ունի  ինչպես մարդկային հարաբերությունների ու կառավարման, այնպես էլ ֆինանսական հարցերում»:

Հայտարարության մեջ  նաև նշվում է, որ «Գիրչի»-ն սեփական սկզբունքներին հավատարիմ է մնում. «կա սահման, որը  մենք երբեք չենք անցնի: Հենց այս պատճառով էլ ընդունել ենք այս որոշումը: Ցավոք, «Գիրչի»-ն չի մասնակցի 2016թ. խորհրդարանական ընտրություններին, սակայն մենք կմնանք այն կուսակցությունը, որը  գոյության  մեկ տարվա ընթացքում Վրաստանում  ստեղծեց քաղաքական օրակարգ»:

Ընտրություններից առաջ ձևավորված կուսակցությունը, սակայն, վստահեցնում է, որ շարունակելու է լինել ներքաղաքական կյանքում. «կհանդիպենք հաջորդ ընտրություններին»:

Թողնել պատասխան