Թբիլիսիում երկու անձ տուգանվել է տրանսգենդեր կանանց վիավորելու համար: Տեղեկությունը տարածում է «Հավասարության շարժում» կազմակերպությունը:
Կազմակերպությունում ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին. երեք քաղաքացի, երկու կին և մեկ տղամարդ մոտեցել են տրանսգենդեր կանանց, վիրավորական խոսքեր ասել նրանց, ծաղրել, հայհոյել։
Այնուհետև տրանսգենդերները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմել: Ավելի ուշ տրանսգենդերներին վիրավորած երկու անձինք տուգանվել են 500-ական լարիով: