Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Վրաստանը 53 երկիր է արտահանել 86,2 մլն․ շիշ (0,75 լ) գինի, սա 10%-ով ավել է, քան 2018 թվականի նույն ժամանակատվածում։ Թվերը հրապարակել է Գինու ազգային գործակալությունը։ Արտահանված գինու արժեքը կազմել է 220 մլն․ դոլար, 20%-ով ավել՝ 2018-ի համեմատ։ Գործակալության տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գինու արտահանումն ավելացել է Վրաստանի համար ռազմավարական շուկաներում․
- Լեհաստան – աճ՝ 24% (3,7 մլն․ շիշ)
- Չինաստան – աճ՝ 2% (6,3 մլն․ շիշ)
- ԱՄՆ– աճ՝ 48% (660,8 հազար շիշ)
- Մեծ Բրիտանիա – աճ՝ 22% (127 հազար շիշ)
Արտահանման դինամիկա է նկատվել նաև հետևյալ երկրներում․
- Լիտվա – 48% (653,3 հազար շիշ)
- Գերմանիա- 40% (615,7 հազար շիշ)
- Բելառուս– 68% (2,5 մլն․ շիշ)
- Իսրայել – 81% ( 287 հազար շիշ)
- Էստոնիա – 27% ( 649 հազար շիշ)
- Ռուսաստան – 11% ( 54 մլն․ շիշ)
- Նիդեռլանդներ – 22% (88,1 հազար շիշ)
- Չեխիա – 17% (67,5 հազար շիշ)
- Շվեդիա – 562% (78,3 հազար շիշ)
- Բուլղարիա – 23% (33 հազար շիշ)։
Հաշվետու ժամանակահատվածում արտահանում իրականացրել է 323 ընկերություն։
Ընդհանուր առմամբ՝ գինուց, բրենդիից, ճաճայից, սպիրտից ստացված եկամուտը 325 մլն․ դոլար է՝ 15 %-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։