«Իվանիշվիլին քաղաքացիական հակամարտության նմանեցում է անում: Իրականում գոյություն չունի ոչ մի երկու կողմ և ոչ մի քաղաքացիական հակամարտություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքով Իվանիշվիլին ցանկանում է խառնաշփոթ, ապակայունացում ստեղծել Վրաստանում, սակայն նրան չպետք է տրվի այդ հնարավորությունը:
«Կա վրաց ժողովուրդ, ով ուզում է ավելի լավ ապրել, չի ուզում, որ իրեն երկրից դուրս հանեն, ուզում է` ունենալ լավ թոշակ, կյանքի հեռանկար և նորմալ աշխատատեղ: Երկրորդ կողմում է վախեցած Իվանիշվիլին, ում ոչինչ չի փրկի, ոչ միլիարդները, ոչ էլ իշխանությունը»,- գրում է նախկին նախագահը:
Սաակաշվիլին վերջում նշում է, որ այժմ ամենաշատն անհրաժեշտ է խաղաղություն, սակայն հարձակում, խաղաղ հարձակում ամբողջ ճակատով:
«Մենք շատ-շատ ենք և շատ ուժեղ: Մենք հպարտ ազգի հպարտ զավակներն ենք»,- գրում է Սաակաշվիլին: