«Նոր Վրաստան» քաղաքական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեի փոխանցմամբ, Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր կմեկնարկեն: Առաջինը տեղի կունենա Քութայիսիում, հավանաբար՝ դեկտեմբերի 6-ին: Այս մասին Վաշաձեն հայտարարել է ավելի քան 20 ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո:
Ինչ վերաբերում է վարչական շենքերի արգելափակմանը, Վաշաձեն նշել է, որ խորհրդարանի մուտքերն արգելափակել ծրագրում են իրավաբանական հարցերով հանձնաժողովում դատավորների հարցի քննարկման օրը, իսկ դա հավանաբար կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Վշաձեն ասել է նաև, որ փաստաթուղթ են ուղարկել ԵԱՀԿ, սպասում են պատասխանին, ինչից հետո պարզ կդառնա հաջորդ մեծամասշտաբ ցույցի ամսաթիվը: