Բանգկոկն ու Թբիլիսին կկապեն ուղիղ չարտերային չվերթները։ Թայլանդից Վրաստան թռչելու է Thai AirAsia X ավիաընկերությունը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալությունը։
2019-2020 թվականի ձմեռային սեզոնի ընթացքում Thai AirAsia X 6 չարտերային երթ կանի Բանգկոկ-Թբիլիսի-Բանգկոկ ուղղություններով։ Մեկնարկը՝ դեկտեմբերի 25, 27, 28 և 29-ին, նաև հունվարի 2-ին և 6-ին։
Չվերթներն իրականացվելու են Airbus A330 ինքնաթիռով։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից նշում են, որ Բանգկոկից թռիչքները նպաստելու են զբոսաշրջիկներին Վրաստանը հետաքրքիր դարձնելուն։