Դիվանագիտական կորպուսի նախաձեռնությամբ, վաղը՝ նոյեմբերի 30-ին, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում կունենան: Հանդիպման ընթացքում կողմերը կխոսեն նաև վերջին շրջանում լայնորեն քննարկվող ընտրությունների «Գերմանական մոդելի» մասին:
Խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրվա վերջում հայտնի կդառնա հանդիպման վայրն ու ձևաչափը:
«Խորհրդատվություններ ենք ունեցել միջազգային գործընկերների հետ, ես զրուցել եմ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, դեսպանների հետ: Նրանք իրենց նախաձեռնությունն են հայտնել առ այն, որ չնայած ընդդիմության կողմից արված ապակառուցողական գործողությունների՝ միևնույնն է հնարավոր է երկխոսության ձևաչափով զրուցելը»,- ասել է Կոբախիձեն: